Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 1-ի Վալերի Մաթևոսյանի դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի 09-017-0007-0003 կադաստրային ծածկագրով 0,207 հա տնամերձ հողամասը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Արավուս, 8-րդ փողոց, թիվ 3 հասցե, ծածկագիր՝09017LJKQZFJ։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: