Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: