Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2025 թվականի հունվարի 14-ի N 01/07/1/00245-2025 գրությունը և Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 136-Ն որոշումը, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաների 2024-2025 ուսումնական տարվա քաղաք Կապանում կայանալիք մարզային փուլին մասնակցելու համար Տեղ համայնքի Ա.Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ, Տեղի թիվ 2 միջնակարգ և Ազնիվ Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցներից մասնակից աշակերտների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 20,0 հազ. ՀՀ դրամ :
2. Գումարը փոխանցել Ազնիվ Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Նելլի Ալեքսանյանին:
3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում: