Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N25-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «635469.12 (վեց հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր վաթսունինը ամբողջ տասներկու հարյուրերորդական) ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «317734.56 (երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր երեսունչորս ամբողջ հիսունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1․1․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից»։
3.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |