Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետի դրույթները, հաշվի առնելով Դիանա Ռաֆիկի Կարապետյանի դիմումը, որոշում եմ.
1.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30012025-09-0020 վկայականի համաձայն, Տեղ համայնքի Տեղ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/3 հասցեում Դիանա Ռաֆիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.24111 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված 46,8 քմ մակերեսով բնակելի տունը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Դիանա Ռաֆիկի Կարապետյանի սեփականությունը:
2․ Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։