Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024թ. նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 130-Ն որոշումը և հաշվի առնելով Տեղ համայնքի վարչական տարածքում ոգելից ու ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր Սեդա Հակոբջանյանի 2025 թվականի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 5 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սեդա Հակոբջանյանի ներկայացրած հայտը` 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։