Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 329468,874 հազ․դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 337640,677հազ․ դրամ» բառերով։
2)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 366217,622հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 390371,181 հազ. դրամ» բառերով:
3)Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դիֆիցիտը (պակասուրդը)՝ 52010,504 հազ. դրամ»:
4)Որոշման 2-րդ, 3-րդ ,4-րդ,5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |