Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286  որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու  2024 թվականի հուլիսի 22-ի N 85-Ա, 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները և 2024 թվականի հոկտեմբերի 09-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 07   և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 08 արձանագրությունները, որոշում եմ.

 

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 25 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0.10963 հա  <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, «Բնակելի  կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային  ծածկագիր՝ 09-052-0014-0067, վկայական N19072024-09-0045) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 570000 (հինգ հարյուր յոթանասուն հազար)ՀՀ դրամով օտարել՝ Փիրուզա Ռուբիկի Խալափյանին (անձ՝BA3368913, տրված 25.09.2019թ., 004-ի կողմից), այսուհետ գնորդ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից  համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
 
3. Պարտավորեցնել
 գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ  հազար) ՀՀ դրամ:

4.
 Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի  գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner