Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները, որոշում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի նոյեմբերի 29-ը նշանակել մրցույթի օր հետևյալ թափուր պաշտոնների համար՝

1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1)
2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1)
3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-2)
4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.2-1)
5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-1)
6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-3)
7)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-7)
8)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ածկագիր՝ 3.3-10)

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:

3.Մրցույթի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ  Լուսինե Մկրտչյանին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner