Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հունվարի 2025 թ.

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՌՈՒԲԵՆ ՌԱՖԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04086 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետի դրույթները, հաշվի առնելով  Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի  դիմումը, որոշում եմ.

1.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26122024-09-0019 վկայականի համաձայն, Տեղ  համայնքի Խնածախ գյուղի 1-ին փողոցի թիվ 18 հասցեում Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04086 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված 185.7 քմ  մակերեսով բնակելի տունը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի սեփականությունը:

2 Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner