Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, որոշում եմ``
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում գտնվող 09-052-0001-0001-ից կադաստրային ծածկագրից 0.01500 հա մակերեսով «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակությունը փոխել «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողամասի:
2.Նշված հողատարածքը հանել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի հաշվեկշռից և ընդգրկել հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։