Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1․ Համաձայնություն տալ Տեղ համայնքի մասնակցությանը «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթին:
2․ Համաձայնություն տալ ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Ծրագիրը ներառել համայնքի 2022-2026թթ․ հնգամյա զարգացման ծրագրում և 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում և համապատասխանաբար ապահովել բյուջետային հատկացումների իրականացումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: