Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 24-Ա որոշումը, որոշում եմ.
1. Աճուրդ-վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 19-րդ փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող 0.08 հա «Բնակավայրերի»նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0050-0013, վկայական N08022024-09-0017) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 411840 (չորս հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր քառասուն)ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: