Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ՝
1․Սեփականության իրավունքով Արտուր Բազիյանին պատկանող Տեղ համայնքի Արավուս գյուղի 10-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա) 0.08 հա հողամասին `
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Արավուս, 10-րդ փողոց, թիվ 7, ծածկագիր՝ 09022ASGTBPD․
բ) 0.0833 հա հողամասին`
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Արավուս, 10-րդ փողոց, թիվ 7/1, ծածկագիր՝ 09022VLG7QZF։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: