Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N1582-Ա որոշման 3-րդ կետի` որոշում եմ.
1.Արտակարգ իրավիճակների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծել համայնքային հանձնաժողով:
2.Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել Տեղ համայնքի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի: