Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի(այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը`
1) Եկամուտների գծով՝ 579 998,979 հազ. դրամ
2) Ծախսերի գծով՝ 566 481,155 հազ. դրամ
2. Հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունները համաձայն հետևյալ հավելվածների.
1) Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված 1.
2) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված 2.
3) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված 3.
4) Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/ կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 4.
5) Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 5: