Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Հարութ Հոցսեփյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Սեփականության իրավունքվ Հարութ Հովսեփյանին պատկանող Տեղ համայնքի Վաղատուր գյուղի 5-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա)0.19558 հա հողամասը, բնակելի տունը և անասնաշենքը՝
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Վաղատուր, 5-րդ փողոց, թիվ 13, ծածկագիր՝0906297PTCG4.
բ)0.04636հա հողամասը՝
Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Վաղատուր, 5-րդ փողոց, թիվ 13/2, ծածկագիր՝09062EAL7SJQ:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: