Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ա) ենթակետով և 12-րդ կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի «Տեղ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 22-Ն որոշումը և հաշվի առնելով Տեղ համայնքի վարչական տարածքում ոգելից ու ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր Սենիկ Փարսյանի 2024 թվականի օգոստոսի 07-ի հայտը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սենիկ Փարսյանի ներկայացրած հայտը` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։