Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ՝
1․ Սեփականության իրավունքով Մխիթար Մինասյանին պատկանող Տեղ համայնքի Տեղ գյուղի 19-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա) 0.13167 հա հողամասին և նրա վրա առկա շենք-շինությանը` Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 19-րդ փողոց, թիվ 19, ծածկագիր՝ 08041PMKDCJ8:
բ) 0.10639 հա հողամասը՝ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 19-րդ փողոց, թիվ 19/1, ծածկագիր՝ 09999LUFYCKF։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: