Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի hոկտեմբերի 15-ի թիվ 116-Ա, 117-Ա, և 118-Ա որոշումները, որոշում եմ.
1. Աճուրդ-վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.33 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0058-0037) հողամասն աճուրդային կարգով օտարել՝ արդյունաբերության և այլ արտադրական գործունեության նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1698840 (մեկ միլիոն վեց հարյուր իննսունութ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ։ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի 10րդ փողոցի թիվ 1հասցեում գտնվող 0.11 hա «Բնակավայրերի» նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0014-0049 վկայական N19072024-09-0038) բնակելիտուն կառուցելու նպատակով՝ 566280 (հինգ հարյուր վաթսունվեց հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: