Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 122,6ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 0.01506 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ  ենթակետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 կետով, 35-րդ կետի բ) ենթակետով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 114-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Տեղ համայնքի բնակիչ Դավիթ Ղուլունցի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը, որոշում եմ.

  1. ՀՀ Սյունիքի մարզի, Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 13/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական  կառուցապատման գոտում, Դավիթ Ղուլունցի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 150,6քմ արտաքին (122,6քմ ներքին) մակերեսով շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0026, վկայական՝ N20122024-09-0018) (150,6x7866=1184620) մեկ միլիոն մեկ հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսան  ՀՀ դրամով և 0.01506հա մակերեսով սպասարկման հողատարածքը (150,6x514,8=77529) յոթանասունյոթ հազար հինգ հարյուր  քսանինը ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Ղուլունցին:
  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաջորդող օրվանից.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner