Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Դավիթ Հայրապետյանի դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 09-044-0072-0007 կադաստրային ծածկագրով 0,236 հա բնակելի կառուցապատման հողամասը, 264,7քմ բնակելի տունը և 15,2 քմ հացատունը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Տեղ համայնք, գյուղ Խնածախ, 1-ին փողոց, թիվ 10 հասցե, ծածկագիր՝ 09032ZZHLQSP:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: