Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 42-րդ կետերով և հաշվի առնելով Կարեն Մելիքսեթի Պողոսյանի 2025 թվականի հուլիսի 01-ի անձնական դիմումը, որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 35-րդ փողոցի թիվ 3/4 հասցեում գտնվող 128,7 քմ մակերեսով պահեստի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տուն։
2․Աշխատակազմի քարտուղարի պարտականություններ կատարողին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։