ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի ապրիլի 14-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Օրակարգում.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամասեր օտարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կորնիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամաս օտարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշումների նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ-Համայնքի ավագանի-Ավագանու նիստեր-Թիվ 3» բաժինը:
Տեղիհամայնքապետարանիաշխատակազմ