Տեղի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Տեղ համայնքի 2021թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության և համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Տեղի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համայնքապետարանի էլ․հասցեով՝ tegh101@mail.ru կամ գրավոր ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ:
Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի փետրվարի 25-ին, ժամը 14:30-ին Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Տեղի համայնքապետարանի աշխատակազմ