ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է: Այն հիշատակություն է Հիսուսի՝ իբրև Մեսիայի, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի: Արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է Ծաղկազարդի տոնին եկեղեցիներում ծառերի կանաչ ճյուղեր օրհնելը և տուն տանելը: Այսօր Ծաղկազարդի տոնը հայտարարված է որպես Երեխաների օրհնության օր:
|