Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Սեպտեմբեր 11 - Հոկտեմբեր 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
12.09.24 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին մասնակցեցին ավագանու 9 անդամները, նիստը վարում էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։Օրակարգում՝1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:2.Սյունիքի վերականգնում, դիմակայություն և զարգացում համայնքային փոքրամասշտաբ ենթակառուցվածքների թվով հինգ ծրագրային հայտերին հավանություն տալու և համայնքի սեփական համաներդրումն ապահովելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
09.09.24 Տեղ համայնքի հարգելի' բնակիչներ
🔹️Տեղեկացնում ենք ձեզ, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 10։00-ից 13։00-ը և 14։00-ից 17։00-ը համայնքապետարանի շենքում կիրականացնի քաղաքացիների ընդունելություն։
📌Սեպտեմբերի 09-ից մինչև 12-ը կարող եք հերթագրվել ձեզ հուզող ցանկացած հարցի համար՝ ներկայացնելով դիմում Տեղի համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին՝ tegh101@mail.ru, կամ դիմելով համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուի պաշտոնակատար Անի Աթանեսյանին /հեռ․՝ 094-73-54-05/։
05.09.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
2024 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 1-ին նիստը։Օրակարգում․1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:2.Սյունիքի վերականգնում, դիմակայություն և զարգացում համայնքային փոքրամասշտաբ ենթակառուցվածքների թվով հինգ ծրագրային հայտերին հավանություն տալու և համայնքի սեփական համաներդրումն ապահովելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
28.08.24 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների

2024 թվականի սեպտեմբերի 03-ին, ժամը 11։00-ին Խնածախ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում 200 աշակերտական տեղով և 40 մանկապարտեզի սաների համար տեղանոց դպրոցի կառուցման վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատման նպատակով։

15.08.24 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների

2024 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ։

Փասաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://drive.google.com/file/d/1FIq-FkU6Gp93kvf_FQ0WZz6PAwe7aMS-/view?usp=sharing

 

22.07.24 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստին մասնակցեցին ավագանու 9 անդամները, նիստը վարում էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։Օրակարգում.1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։4.Հայաստանի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner