Այսօր: Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025,Հունիս 9 - Օգոստոս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.07.25 « THE LEADER 2025» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ․ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՂԵԿԱՎԱՐ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հանրային կարծիքի ուսումնասիրման և գնահատման արդյունքում «Վարկանիշ» ընկերության կողմից անցկացվող«The Leader 2025»մրցանակաբաշխության շրջանակներումճանաչվել է «Զարգացող համայնք․ հայրենապաշտ ղեկավար» անվանակարգի մրցանակակիր… Համայնք, որտեղ համադրված են ժամանակակիցն ու ավանդականը մեկ վայրում Այս գնահատականը վկայում է համայնքի ղեկավարի մոտեցման, սիրո ու նվիրման մասին ... Տեղ համայնքը վերջին տարիներին դարձել է տարբերվող կառավարման օրինակ՝ փոփոխություններն այստեղ զգացվում են ամեն քայլափոխի.. Դավիթ Ղուլունցի նախաձեռնող, հետևողական ու բարեփոխող ղեկավարման շնորհիվ համայնքում վերելք են ապրում ոչ միայն քաղաքաշինությունը, այլև՝ ... Մանրամասն
21.06.25 ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՆ
Տեղ համայնքում բացվեց արևային ֆոտովոլտային կայանը, որը կառուցվել է R2D Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակում իրագործված, Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության միջոցներով։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Տեղի համայնքապետարանի, Ավստրիական զարգացման գործակալության և Սյունիքի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների բուռն ջանքերի շնորհիվ:
Արևային Ֆոտովոլտային կայանը կծառայի համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի սպասարկման համար, ինչպես նաև կփոխհատուցի բնակավայրի գիշերային լուսավորության ծախսերը։
18.06.25 ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
 
 
Ի գիտություն համայնքի բնակիչների.
✅️ Ծրագիրն ուղղված է 16-24 տարեկան երիտասարդներին, ովքեր ցանկանում են ներգրավվել իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու գործում՝ թափոնների կառավարման ոլորտում նորարար լուծումների մշակման միջոցով։
➡️ Անցկացման օրերը՝
- Ֆիզիկական հանդիպումներ՝ հուլիսի 13 և 20, Հայաստանի ամերիկյան համալսարան
- Առցանց հանդիպումներ՝ հուլիսի 14-19
📍 Հայտադիմումների վերջնաժամկետ՝ հունիսի 25
Դիմելու հղում՝ https://forms.gle/vC4b7Qc62DQGYNG1A
30.05.25 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հունիսի 1-ին` ժամը 11։00-ից, Տեղ բնակավայրում տոնական միջոցառմանը ներկա գտնվելու համար համայնքապետարանը բոլոր բնակավայրերից կազմակերպում է բնակիչների տեղափոխություն։
Տոնական միջոցառման ծրագրում`
💃Պարեր
🎶 Երգեր
🪁 Խաղեր
🧸 Մուլտհերոսներ
🎁 Մի շարք անակնկալներ
Իրենց կատարումներով կներկայանան սիրված երգիչներ Հայկ Սարգսյանը և Կարեն Չիլինգարյանը։
❤️ Սիրով սպասում ենք բոլորիդ։
28.05.25 ՏԵՂ ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ❤️💙💛
Սիրելի հայրենակիցներԱյսօր մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Պատմական մի իրադարձություն, որը հաստատեց մեր ժողովրդի ինքնիշխանությունը և ազատությունը: 1918 թվականի մայիսի 28-ը մեր ժողովրդի համար նշանակալի է ոչ միայն որպես անկախ պետականության վերականգնման օր, այլ նաև որպես համազգային պայքարի, միասնականության և խիզախության խորհրդանիշ:Այս օրը մենք հիշում ենք այն հերոսներին, ովքեր պայքարեցին մեզ համար երազանք դարձած անկախության համար: Նրանք մեզ ցույց տվեցին, որ միասնական ուժով կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել մեզ համար կարևոր նպատակների:Այսօր կարևոր է շարունակել նրանց գործը՝ պահպանելով մեր ազգային արժեքները, մշակույթը և լեզուն: Մենք պետք է միասին աշխատենք մեր համայնքների ... Մանրամասն
27.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢📢📢
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում տեղի կունենա հանդիպում։
📍 Տեղ համայնքում՝ Տեղի համայնքապետարանի հանդիպումների սրահում
Մայիսի 29-ին` ժամը 15։00-ին (Հասցե՝ գ. Տեղ 35/2)
27.05.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ🎉🎉
🎉 Մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Տեղ համայնքի Տեղ բնակավայրում կայանալու է բռնցքամարտի` Սյունիքի մարզային առաջնությունը։
🥊 Ռինգ դուրս կգան թվով 100 բռնցքամարտիկներ։
📍Վայրը` Տեղի մշակույթի տան հարակից այգի
🕚 Ժամը` 11։00-ից
❤️ Հրավիրում ենք բոլորիդ` սատարելու մեր մարզիկներին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner