Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և 20-րդ հոդվածով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետիա) ենթակետի <<եկամուտների գծով` 153354,9 հազ. դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 158254,9հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ինկետի բ) ենթակետի <<ծախսերի գծով` 168072,9 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 183898,2հազ. դրամ» բառերով:
3) Որոշման 1-ին կետի գ) ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 14718,0հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 25643,3հազ. դրամ» բառերով:
4) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: