Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.02.25 Ի գիտություն Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
Օրակարգում.
1․ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողերի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին․
2․ Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին։
📌ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշումների նախագծերին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ 

https://tegh.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&nt=1&g=94b53c7c-b8e1-494c-b96c-5e6a950879c6

 
14.02.25 «Ազդարարի՛ր Հայաստան» ծրագիր
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Ազդարարի’ր, Հայաստան» ծրագիրը։  Ծրագրի նպատակն է• ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման իրականացում,• համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում,• ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։Ծրագրի շրջանակներում մշակվել են մի շարք տեղեկատվական ձեռնարկներ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում գործող կառույցներին և անհատներին տեղեկանալ ազդարարման համակարգի հնարավորությունների մասին։ Ձեռնարկները ... Մանրամասն
03.02.25 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 06-Ի ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ՚2025 թվականի փետրվարի 06-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը:Օրակարգում.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին.2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի կատարման մասին.3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N136-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.4. Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
20.01.25 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ /այսուհետ՝ Հավելված/ 2025թ. փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին Խնածախ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրերում տեղի կունենա «Կապիտալ դիզայն» ՍՊԸ-ի  կողմից նախատեսվող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Տեղի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության ... Մանրամասն
24.12.24 Հարգելի՛ Տեղ համայնքի բնակիչներ

Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի 2025 թվականի աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին  տեղեկատվությունը։

19.12.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 10:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 4-րդ նիստը։Օրակարգում․1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին.2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին.3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի տեղական սոցիալական ծրագրերը հաստատելու մասին.5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
17.12.24 ՎԱՌՎԵՑԻՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Տեղ համայնքի կենտրոնանիստ Տեղ բնակավայրում հանդիսավոր կերպով վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումն ուղեկցվեց Տեղի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգով։ 

🇦🇲✨Թող գալիք տարին մեր Հայրենիքի համար լինի ջերմությամբ, սիրով և խաղաղությամբ լեցուն այնպես, ինչպես մանկական խինդով և ուրախությամբ լուսավորվեց Տեղ համայնքը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner