Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող 1 հատ ինքնաթափ մեքենան՝ 38000000 (երեսունութ միլիոն) ՀՀ դրամ արժեքով (մակնիշը՝ ՄԱԶ-650126-584-000, VIN կոդը՝ N Y3M650126L0000064, արտադրման տարեթիվը՝ 2020թ., շարժիչը՝ WP7.300E51, N 1018L028809) անհատույց օգտագործման հանձնել «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին՝ հետագա շահագործման նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: