Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի բ) ենթակետի «ծախսերի գծով՝ 173309,3 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 185002,3 հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի գ) ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 4000,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 15693,0 հազ. դրամ» բառերով:
3) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |