Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 67-րդ և 91-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը,որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդային կարգով օտարել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |