Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 02-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2019 թվականի N 02-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի բ) ենթակետի «ծախսերի գծով՝ 173309,3 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 185002,3 հազ. դրամ» բառերով:

2) Որոշման 1-ին կետի գ) ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 4000,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 15693,0 հազ. դրամ» բառերով:

3) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(177.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner