Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ-7, դեմ-1, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1.1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունվարի 16-ի ««Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 5-Ա որոշումը:
1.2. «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
2. Համաձայնություն տալ «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Տեղ համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածու Մարտունիկ Արամի Պողոսյանի /հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ գ. Տեղ փող. 39 տուն 3, անձնագիր AG 0534606, տրված 05.09.2005թ. 032-ից/ նշանակմանը: