ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 422-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հարութ Գարունի Հովսեփյանի և Նազելի Սարմենի Լալայանի սեպտեմբերի 16-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի 5-րդ փողոցի թիվ 13/2 հասցեում գտնվող Հարութ Գարունի Հովսեփյանի և Նազելի Սարմենի Լալայանի կողմից բնակելի տան կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 18 ամսվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տեղ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-3 ձևի տեղեկանք:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
20 __ թ. ______________ ____
գ.Տեղ