27.09.25
2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր...
|
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը և համայնքապետարանի աշխատակազմն այցելեցին հերոսների ընտանիքներին և ծաղիկներ խոնարհեցին Գորիսի պանթեոնում` փառավորելու և լուսավորելու հերոսների հիշատակը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, և վաստակն ապրողաց օրհնյալ եղիցի․․․  Փառք ու պատիվ բոլոր հերոսներին։
|
|
24.09.25
ՀԱՄԱՅՆՔԸ ՏՈՆԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
|
2025 թվականի սեպտեմբերի 24-ին լրացավ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի կառավարման 4-րդ տարին։ Տեղի համայնքապետրանի աշխատակազմը նախաձեռնել էր հաշվետու անակնկալ միջոցառում։ Ներկայացվեցին 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքները։ Տեսանյութ
|
|
22.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ (տեսանյութ)
|
 Աշխատանքային շաբաթվա մեկնարկը Տեղի նախակրթարաններից էր։ Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ծանոթացավ նախակրթարանների ջեռուցման, սննդի և մի շարք այլ հարցերի։  Նախակրթարանի երկու սան նշում էին ծննդյան տարեդարձը, և այդ առիթով նվերներ ստացան համայնքի ղեկավարի կողմից։ Տեսանյութը՝ հղմամբ :
|
|
21.09.25
Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմում անմահացած հերոսնեիի հիշատակին... (տեսանյութ)
|
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը և համայնքապետարանի աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների պանթեոնում։ Հավերժ փառք ու պատիվ իրենց կյանքը Հայաստանի Հանրապետության խաղաղությանն ու անկախությանը նվիրած հերոսներին։
|
|
21.09.25
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 34 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներՍեպտեմբերի 21-ը մեր պետականության ամենախորհրդանշական օրերից է․ 34 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը վճռեց քայլել անկախության ճանապարհով՝ հիմք դնելով անկախ և ազատ Հայաստանի Հանրապետությանը։ Այս օրը մեր ժողովրդի տոկուն կամքի և միասնության ուժի վառ խորհրդանիշն է։Թող խաղաղությունը հաստատուն լինի մեր հայրենիքում, և սահմանները հսկող մեր զինվորներն ու կամավորները միշտ մնան խաղաղության պաշտպանության առաջնագծում։ Նրանց անձնուրաց ծառայությունն ու նվիրումը մեր պետության գոյության գլխավոր երաշխիքներն են։ Փառք ու պատիվ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր իրենց կյանքն են տվել մեր Հայրենիքի համար։Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ունի իր կարևոր ներդրումը հայրենիքի շենացման գործում, հետևաբար ...
Մանրամասն |
|
21.09.25
ԼԵՀԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ (տեսանյութ)
|
🔶️ Լեհաստան կատարած այցի շրջանակներում R2D Սյունիք ծրագրային թիմը հյուրընկալվեց Gmina Wólka համայնքում, որտեղ այցելեցին համայնքի խոշոր գործարաններից մեկը` Szchepanowka։ 📍 Գործարանը մասնագիտացված է պահածոների և մրգերի վերամշակմամբ, իսկ արտադրանքը սպառում են և' ներքին շուկայում, և' ԵՄ տարածքում։ Տեսանյութ
|
|
17.09.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն (տեսանյութ)
|
 Տեղը կանչում է սեպտեմբերի 21-ին միասին տոնելու Հայաստանի Հանրապետության անկախության 34 ամյակը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |