ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի մարտի 10-ին ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
Օրակարգում՝
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի N 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 27-ի N 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Տեղի համայնքապետարանի աշխատակազմ
|