Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025,Մարտ 3 - Մայիս 5

ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 1 Նոյեմբերի 2021թ.
ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

 Սույն թվականի նոյեմբերի 1-ին Տեղ համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցում էր ավագանու բոլոր 15 անդամները:

Օրակարգում.

  1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման երդման արարողություն
  2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի նորընտիր ավագանու խմբակցությունների ստեղծման մասին,
  3. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Նիստը վարում էր համայնքի ավագանու տարիքով ավագ անդամ Նազիկ Բաղդասարյանը, որն էլ հայտարարեց, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝  օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Դավիթ Արամայիսի Ղուլունցը: Այնուհետև կայացավ Դավիթ Ղուլունցի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման երդման արարողություն, որից հետո նիստը վարեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Օրակարգի հարցերի վերաբերյալ ավագանին ընդունեց համապատասխան որոշումներ:

Ավագանու նիստի ընթացքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://youtube.com/playlist?list=PLdDmX3C-vbHqaPGVgsfLzh5VoDizQ8sMM





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner