|
10.11.25
ՎԱՂԱՏՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
|
 Վաղատուրը պատրաստվում է նոյեմբերի 11-ին` ժամը 15։00-ին, «Թթու ջրի 157 երանգները» միջոցառմամբ ընդունել իր հյուրերին։ Ձեզ սպասվում է  Բերք ու բարիքի տաղավարներ  Երգեր և պարեր  Մրցույթներ  Մի շարք անակնկալներ։  Վաղատուրն իր հրաշք բնությամբ կհյուրընկալի բոլորին դպրոցի բակում։ Սիրով սպասում ենք բոլորին չքնաղ ու գունագեղ Վաղատուրում։ Տեսանյութ
|
|
|
10.11.25
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
ՏԻՄ ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման օրվա առթիվ։ՏԻՄ-ն է այն կառույցը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն ու մասնակցությունը հիմք են համայնքի զարգացման մեջ։Տեղական ինքնակառավարումը մեր ընդհանուր տան՝ համայնքի հզորացման արմատն է։ Կառավարման գործընթացը պահանջում է տքնաջան աշխատանք, խելամիտ համագործակցություն և սրտացավ մոտեցում։Հասարակության հետ ձևավորվող հարաբերությունները ՏԻՄ-ում աշխատանքի կարևոր մասնիկն է, այն ազդակն է, որն անմիջապես ուղղվում է համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։Կրկին շնորհավորում եմ ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն և նոր հաջողություններ մեր սիրելի ...
Մանրամասն |
|
|
08.11.25
🍁 «Աշնան յոթ գույների» շղթան հասավ Խնածախ։
|
 Ընդունելով իրենց փոխանցված մարտահրավերը` սարերի մեջ ամուր կանգնած Խնածախը հրավիրում է բոլորին նոյեմբերի 13-ին` ժամը 13։00-ից մասնիկը դառնալու միասնական ու անտրտունջ խնածախցու ուրախությանը։  Ձգվելով դեպի հյուսիսային թևի վերջին գյուղ` Խոզնավար` ոսկե շղթան շարունակում է իր ճանապարհը։  Դե ինչ, եկե՜ք` համոզվելու, որ Խնածախը խաղաղ ժամանակ էլ ավելի մեծ հեռաքրքրություն ունի իր մեջ։ Տեսանյութ
|
|
|
07.11.25
🌾 Քարաշենում աշնանային տրամադրություն է։
|
|
Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում մեծ տոնախմբությամբ կայացավ Ոսկե աշուն խորագրով միջոցառումը: Տեսանյութ
|
|
|
05.11.25
Կոռնիձորում տոնական եռուզեռ է...❤️💙🧡
|
|
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեծ տոնախմբությամբ կայացավ Ոսկե աշուն խորագրով միջոցառումը: Տեսանյութ Տեսանյութ
|
|
|
01.11.25
🍂 Կոռնիձորի մարտահրավերը հասավ Քարաշեն։
|
 Կոռնիձորի մարտահրավերը հասավ Քարաշեն։  Ընդունելով մարտահրավերը` Քարաշենը կանչում է բոլորին ճաշակելու ավանդական ուտեստները, պարելու և հրաշալի երեկոն Քարաշենի հետ կիսելու։  Քարաշենը գրկաբաց սպասելու է բոլորին նոյեմբերի 7-ին` ժամը 17։00-ին, Քարաշենի դպրոցի ընդարձակ դաշտում։ Չմոռանաք բարձր տրամադրության մասին։ Աշնան 7 գույների շղթան շարունակվում է. մարտահրավերը նետված է Վաղատուր բնակավայրին։  Մշակութային կյանքի ակտիվության պահպանման համար կարևոր է բնակավայրերի երիտասարդների ներգրավվածությունը, հետևաբար հորդորում ենք բոլորին` դառնալ նման նախաձեռնությունների մի մասնիկը։ Տեսանյութ Տեսանյութ
|
|
|
31.10.25
🧡 Կոռնիձորն ընդունում է Տեղի համայնքապետարանի մարտահրավերը։
|
|
Նոյեմբերի 5-ին` ժամը 17։00-ից սպասում ենք բոլորիդ Կոռնիձորում։ Օրը հագեցած կլինի 🎶 Ավանդական և ժամանակակից երգերով 🍇 Բերք ու բարիքի տաղավարներով 🎁 Կլինեն մրցույթներ ☕️ Թեյախմություն և խարույկ։ 🎉 Կոռնիձորն իր մարտահրավերը նետում է Քարաշեն բնակավայրին։ ❤️ Պատրաստեք ձեր բարձր տրամադրությունը և եկեք միասին վայելենք հրաշալի երեկոն։ Տեսանյութ
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |