Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի N 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 27-ի N 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: