Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով, Տեղ համայնքի զարգացման հիմնադրամի կանոնադրության 4.2-րդ և 4.3-րդ կետերով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հիմնադրած Տեղ համայնքի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝
1) Դավիթ Ղուլունց - Տեղ համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ.
2) Արամ Միրզոյան - Տեղ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, խորհրդի անդամ.
3) Լորա Սիմոնյան - Տեղ համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ.
4) Արագած Ղուկասյան - Տեղ համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ.
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: