Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1918-Ն որոշման և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, ` որոշման նախագծի կողմ-6/վեց/ դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր, Տեղ և Կորնիձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1) Բնակավայրերի այլ հողերից 0,022 հեկտար /09-101-0052-0006, 09-052-0024-0004/.
2) Գյուղատնտեսական նշանակության հողերից 0,05 հեկտար, որից 0,02 հեկտար արոտավայր /09-090-0106-0284/ և 0,03 հեկտար այլ հողատեսք /09-044-0112-0001-ից/. փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կապի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների շահագործման համար:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: