Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 29-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2017 թվականի N 29-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ՔԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 90-րդ հոդվածներով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 28-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղում իրականացվող <<Քարաշենի դպրոցի վերակառուցում>> ծրագրի շրջանակներում համաներդրումը ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.432.547 (մեկ միլիոն չորս հարյուր երեսուն երկու հազար հինգ հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -6

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՂՈՒԼՈՒՆՑ ԱՐԱԳԱԾ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ

ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner