Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, 90-րդ հոդվածով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի «Լավագույն գործելակերպի ծրագիր Հայաստանի խոշորացված համայնքների համար» հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակման նպատակով ներկայացված ծրագրի համաֆինանսավորմանը1795000/մեկ միլիոն յոթ հարյուր իննսունհինգ հազար/ ՀՀ դրամի չափով։
2. Համաֆինանսավորումը տրամադրել համայնքի 2020թվականի բյուջեի պահուստային ֆոնդից:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին դրամաշնորհի կարգով տրամադրվող ֆինանսական միջոցները տեղադրել գանձապետարանում՝ բացելով արտաբյուջետային միջոցների հաշիվ:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։