|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 դեկտեմբերի 2020 թվականի N 31-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 38-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 42-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |
Կողմ -6 ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.73 Կբ)
|
|
(33.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|