Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Կորնիձոր գյուղի Գոմատեղերի անվանյալ տարածքի թիվ 3/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագրիր 09-052-0113-0055/ 0,1425հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 700,3քմ մակերեսով շինությունը/անասնաշենք/ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 1070000/մեկ միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 880000 դրամ, շինության համար՝ 190000 դրամ, (ըստ «ԱՐԱՔՍՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-իկողմից 2019թվականի փետրվարի 15-ին տրված շուկայական գնահատման ԱԳԳ N 19/08 հաշվետվության):
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: