Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասը Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Տեղ համայնքի տարածքում արգելվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կառաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ , բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ) տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները՝ Տեղ համայնքի տարածքում կարող են գտնվել կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական կազմակերպություններից , հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից , անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից , զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 1000 մետր հեռավորության վրա:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: