Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2021թվականի նոյեմբերի 17-ի 44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման 1-ին կետում «290000» թիվը փոխարինել «390000» թվով, հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թվականի ապրիլի 15-ից: