|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 143-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿՐՈՂ ՀԵՆԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի 5.1 ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 18-Ն որոշումը, հաշվի առնելով Տեղ բնկավայրի բնակիչ Աշոտ Հակոբի Լալաբեկյանի անձնական դիմումը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 19-րդ փողոցում գտնվող ներբնակավայրային ավտոմոբիլային ճանապարհի պահպանման և կրող հենապատի կառուցման համար Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 19-րդ փողոցի տուն 11 հասցեի բնակիչ Աշոտ Հակոբի Լալաբեկյանին որպես աջակցություն հատկացնել 800,0 հազ. ՀՀ դրամ:
- Գումարը հատկացնել և նախատեսել Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի Տեղի ճանապարհային տրանսպորտ (բաժին-04 , խումբ-05 , դաս-01 , ծրագիր-51) բաժնի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|